Ցավոք, Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները բազմաթիվ հարցերում շատ հեռու են իրարից․ Միրզոյան
Հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցություններն ակտիվ փուլում են, այժմ մենք ստացել ենք ադրբեջանական կողմի հերթական առաջարկները և հանդես կգանք մեր հերթական առաջարկներով։ Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Ցավոք, կողմերի մոտեցումները բազմաթիվ հարցերում դեռ շատ հեռու են իրարից, բայց բանակցությունները հենց նրա համար են, որ կարողանան հեռու դիրքորոշումների միջև ընդհանուր եզրեր գտնել և վերջնական արդյունք ունենալ։ Հիմա միմյանց համար անընդունելի բաներ կան, իրար ընդառաջելու հարցեր կան»,- ասաց նա։
Նախարարի խոսքով՝ Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպում այս պահին պլանավորած չէ։
Մանրամասները՝ տեսանյութում