«Ласковый май» խումբը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

Ռուսական «Ласковый май» երաժշտական խումբը Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել 1980-ականներին իր ժողովրդականության շնորհիվ. հայտնում է kp.ru-ն։
Խմբի ելույթի առաջին հինգ տարիներին վաճառվել է համերգի շուրջ 47 միլիոն տոմս։ Դրա շնորհիվ էլ խումբը հայտնվել է ռեկորդների գրքում:
«Ласковый май»-ը հիմնադրվել է Օրենբուրգում, 1986 թվականին։ Մասնակիցները մանկատան սաներն էին, այդ թվում՝ Յուրի Շատունովը, որը կյանքից հեռացավ հունիսի 23-ին։