««Ռեալն» աշխարհի լավագույն ակումբն է». Բենզեման չի հեռանա իսպանական գրանդից

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման պատասխանել է այլ ակումբ հնարավոր տեղափոխության մասին հարցին։ Ֆրանսիացին ասել է, որ չի հեռանա մադրիդյան ակումբից։
«Ոչ, քանի որ «Ռեալն» աշխարհի լավագույն ակումբն է»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում Onze Mondial-ը։
Անցած մրցաշրջանում «Ռեալի» կազմում Բենզեման բոլոր մրցաշարերում անցկացրած 46 խաղում խփել է 44 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։