Զելենսկին թվարկել է անվտանգության երաշխիքների պահանջները

Ուկրաինան պետք է ունենա 800 հազարանոց բանակ, իսկ դաշնակիցները կօգնեն դրա ֆինանսավորմանը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է РБК-ն։
Քաղաքական գործիչը միաժամանակ նշել է, որ եթե խոսում ենք Ուկրաինայի տնտեսական անվտանգության երաշխիքների մասին, ապա խոսքը Եվրամիությանն անդամակցության մասին է։
«Մեկ այլ բան, որ ես կնշեի, ուկրաինական բանակի ֆինանսավորումն է ոչ պակաս, քան 800 հազարով», - ասել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկու խոսքով՝ ԱՄՆ-ը և եվրոպական մի քանի երկրներ դեմ են Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Չնայած դրան, հանրապետություն օտարերկրյա զորքեր ուղարկելու մասին խոսակցությունները շարունակվում են։ 1000 կմ մարտական գծի դեպքում, եթե հրադադարի համաձայնություն ձեռք բերվի, պետք է նաև այս երկարությամբ հրադադարի «ստուգում» իրականացվի, ընդգծել է Ուկրաինայի նախագահը։