ԼՂ մեր հայրենակիցների համար նախապատրաստել ենք ավելի քան 40․000 կեցավայր․ Փաշինյան

Դեռևս սեպտեմբերի 19-ին հանձնարարական եմ տվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, որպեսզի քննարկի դեպի Հայաստան մարդկանց հոսքի դեպքում նրանց տեղավորելու հարցը։ Այս մասին այսօր Կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ավելի քան 40․000 կեցավայր է նախապատրաստվել, զուգահեռ լուծվել են առողջապահական, սննդի հետ կապված հարցեր, այսինքն շարունակում ենք պատրաստվել։ Սա համաձայնեցված դիրքորոշում է ԼՂ մեր գործընկերների հետ։ Մենք մեր գործողություններում ամեն ինչ պիտի անենք, որ մեր հայրենակիցներն իրենց տներում առանց վախի արժանապատիվ հնարավորություն ունենան»,- ընդգծեց Փաշինյանը»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանի պնդմամբ՝ պետք է արձանագրել, որ տեղեկատվական դաշտում հիբրիդային պատերազմ է մղվում։