Փաշինյան-Ալիև հանդիպումը հնարավոր է ավելի շուտ տեղի ունենա. Արմեն Գրիգորյան

Հուլիսի 21-ին Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպումը հնարավոր է ավելի շուտ տեղի ունենա։ Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ավելի վաղ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի շուրջ սպասվում են բանակցություններ։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր, որ եռակողմ ձևաչափով հանդիպումը տեղի է ունենալու Բրյուսելում հուլիսի 21-ին: