«Բարսելոնան» Դե Յոնգի տրանսֆերը քննարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» վճռական է տրամադրված այս տրանսֆերային պատուհանի ընթացքում հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգին վաճառելու հարցում, հաղորդում է El Larguero-ն։
Կատալոնական ակումբը 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն այժմ քննարկում է անգլիական «Մանչեսթեր Յունայեդի» հետ, որի հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հետաքրքրված է նրա ծառայություններով։
Ֆուտբոլիստը չի ցանկանում հեռանալ կատալոնական ակումբից։
Դե Յոնգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։
Անցած մրցաշրջանում նա իսպանացի Չավիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 46 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։