Ղարաբաղյան երկրորդ պատերազմի կարգավորմամբ անձամբ Պուտինն է զբաղվել՝ առանց ԱԳՆ դիվանագետների մասնակցության. Կազիմիրով

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի կարգավորմամբ անձամբ Պուտինն է զբաղվել՝ առանց ԱԳՆ դիվանագետների մասնակցության. Կազիմիրով

Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ցանկացած խոսակցություն, իմ կարծիքով, այժմ պետք է պարունակի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի գործողությունների դատապարտում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։

Նախկին դիվանագետին, մասնավորապես, հարցրեցինք, թե, նրա կարծիքով, ինչպիսին է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։

«Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են սահմանների սահմանազատման, հաղորդակցությունների բացման շուրջ, նախապատրաստական աշխատանքներ են տարվում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համար»։

Փորձագետին հարցրեցինք, թե հակամարտության կարգավորման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում տեսանելի ապագայում հարցրեցինք:

Կազիմիրովի կարծիքով՝ Ղարաբաղում երկրորդ պատերազմը հենց Իլհամ Ալիեւն է սանձազերծել։

«Ավելին, կարեւոր է հաշվի առնել, որ նա, ըստ էության, այնտեղ խախտեց ոչ թե ինչ-որ պարզ հրադադար, այլ հենց այն հրադադարը, որը թեեւ լռելյայն, բայց այնուամենայնիվ անժամկետ էր։ Նրա հայրը՝ Հեյդար Ալիեւը, ամենայն հավանականությամբ, հասկանում էր, որ դա արվում է անժամկետ հիմունքներով։ Ես էլ էի դա հասկանում, թեեւ մենք դրա մասին չէինք խոսում։ Այնուամենայնիվ, այն լռելյայն անորոշ էր։ Սա հենց այն հրադադարն էր, որը տեւեց 26 տարուց մի փոքր ավելի»,- ասաց նախկին դիվանագետը։

Նրա խոսքով՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի կարգավորմամբ անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է զբաղվել։

«Ինձ հայտնի չէ, որ ԱԳՆ պաշտոնյաներից որեւէ մեկը ներգրավված է եղել դրանում։ Դե, համենայնդեպս, ինձ չեն ներգրավել։ Դա հաստատ է»,- ընդգծեց փորձագետը։