Մեր ID քարտերի ու անձնագրերի չիպերը համարվում են հնացած ամբողջ աշխարհում. Ալեքսանյան
Մենք խոսեցինք այն մասին, որ 2024թ-ի հունվարից քաղաքացիների համար հասանելի լինեն ID քարտերը և բիոմետրիկ անձնագրերը։ Մեր ID քարտերի ու անձնագրերի չիպերը համարվում են հնացած ամբողջ աշխարհում, և մենք պետք է նորացնենք դրանք։ Ինչքա՞ն ժամանակ հետո մեր քաղաքացիները կստանան դրանք ի վերջո։ Այս հարցը ԱԺ նիստի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ուղղեց ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության պետ Արմեն Ղազարյանին։
«ID քարտերի ստացման դադար չի եղել, սակայն էլեկտրոնային կրիչներն այլևս չեն արտադրվում ողջ աշխարհում։ Հիմա նախաորակավորման փուլում ենք գտնվում։ Ժամկետներ չէի ցանկանա նշել, բայց ժամանակացույցը հստակ է»,- պատասխանեց Ղազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում