Համարձակություն կունենա՞ք Ձեր ընկերուհուն քննադատել․ Աննա Գրիգորյանը՝ ՄԻՊ թեկնածուին
Լռել և անհաղորդ մնալն ավելի վատ է։ Այս մասին ասյօր ԱԺ հերթական քառօրյա նիստի ընթացքում ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանին ասաց ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ հիշեցնելով, որ նախորդ շաբաթ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հնչեցին խայտառակ արտահայտություններ, սակայն իշխանական ՄԻՊ թեկնածուն կոչ չարեց զերծ մնալ նման բառապաշարից։
Աննա Գրիգորյանը նշեց, որ ակնկալում էր՝ ՄԻՊ թեկնածուն կխոսի նաև սահմանամերձ գյուղերի, բնակիչների, օկուպացված տարածքների մասին։
Գրիգորյանը նաև հիշեցրեց, որ Մանասյանը գլխավոր դատախազի տեղակալն է։ «Դուք համարձակություն կունենա՞ք քննադատելու դատախազության գործողությունները, հաշվի առնելով, որ նաև տիկին Վարդապետյանը ձեր ընկերուհին է, դուք համարձակություն կուենա՞ք ձեր ընկերուհուն և նրա գործողությունները քննադատել»,-հետաքրքրվեց պատգամավորը։
Մանասյանը պատասխանեց, որ շատ այլ անձանց հետ է մտերիմ. «Ես արդարանալու կարիք չունեմ այդ հարաբերությունների համար, հակառակը՝ ես շատ հպարտ եմ»։
Մանրամասները՝ տեսանյութում