Նա հիանալի մասնագետ էր. ՌԴ ԱԳՆ-ն՝ Գեորգի Տեր-Ղազարյանցի մահվան մասին

Նա հիանալի մասնագետ էր. ՌԴ ԱԳՆ-ն՝ Գեորգի Տեր-Ղազարյանցի մահվան մասին

ՌԴ ԱԳՆ-ն և ՌԴ ԱԳՆ Աֆրիկայի դեպարտամենտը իրենց ցավակցությունն են հայտնել խորհրդային դիվանագետ, աֆրիկյան երկրներում ԽՍՀՄ դեսպան Գեորգի Տեր-Ղազարյանցի մահվան կապակցությամբ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին Մոսկվայում 100 տարեկանում մահացել է Գեորգի Տեր-Ղազարյանցը:

«Կյանքից հեռացել է հրաշալի մարդ, առաջնագծի զինվոր, մեր ականավոր գործընկերը, հիանալի մասնագետ, ով մեծ ներդրում է ունեցել աֆրիկյան երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Գեորգի Արտաշեսովիչը պարկեշտ, ազնիվ ու համակրելի անձնավորություն էր՝ պատրաստ կիսելու իր գիտելիքներն ու փորձը։

Տեր-Ղազարյանցի վառ ու բարի հիշատակը հավերժ կմնա նրա ընտանիքի ու բարեկամների, ընկերների ու աշխատակիցների հիշողության մեջ»,-ասված է հաղորդագրության մեջ։