«Ատալանտան» նվաճեց Եվրալիգայի գավաթը. իտալական ակումբը կանգնեցրեց «Բայերի» անպարտելի ընթացքը

«Ատալանտան» նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը: Իտալական ակումբը կանգնեցրեց «Բայերի» 51 հատ անպարտելի խաղային ընթացքն ու հաղթեց 3-0 հաշվով։
Իտալական ակումբի նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուքմանը հեթ-տրիկ ձևակերպեց Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում։ Նա դարձավ պատմության մեջ առաջին խաղացողը, ով հեթ-տրիկ հեղինակեց Եվրալիգայի եզրափակիչում։
12-րդ րոպեին եզրային պաշտպան Դավիդե Ձապակոստայի աջ եզրային կատարած փոխանցումից հետո բոլորից շուտ կողմնորոշվեց Լուքմանը։
26'-ին իտալացիները 2-րդ գնդակն ուղարկեցին Գերմանիայի չեմպիոնի դարպասը։ Լուքմանը գեղեցիկ բիլիարդային հարվածով գրավեց դարպասի աջ ստորին անկյունը։
75-րդ րոպեին նիգերիացի հարձակվողը հեռահար հարվածով 3-րդ գնդակն ուղարկեց գերմանական ակումբի դարպասը։
Նիգերիացին ճանաչվեց հանդիպման խաղացող։
Ադեմոլա Լուքմանի գոլերի տեսանյութերն այստեղ
Ինչպես է իտալական ակումբը տոնում իր առաջին եվրոպական տիտղոսի հաղթանակը։ Տեսանյութն այստեղ