Պրիմորիեում երեխաները գնացել են գետում լողանալու և կորել են

Պրիմորիեում երեխաները գնացել են գետում լողանալու և կորել են

Օրեր առաջ ՌԴ ոստիկանությունը հայտնել էր, որ հունիսի 24-ին 8 և 9 տարեկան երկու տղա, ինչպես նաև 12-ամյա մի աղջիկ գնացել են Արսենևկա գետ և տուն չեն վերադարձել։ Նրանց որոնում են ոստիկանները, կամավորներն ու փրկարարները։

Պարզվել է, որ երեխաներից մեկը սկսել է խեղդվել և օգնություն է կանչել ընկերներին, վերջիններս փորձել են փրկել տղային, սակայն գետի հոսանքը քշել է նրանց։ Երեխաներից մեկին հաջողվել է ափ դուրս գալ: Նա զանգահարել է մորը։

Հարուցվել է քրեական գործ՝ «անզգուշությամբ մահ պատճառելու» հոդվածով։

Այսօր Պրիմորիեում հայտնաբերվել է գետում անհետացած երեք երեխաներից մեկի դին. հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային գլխավոր վարչությունից։

Երեխաների լողանալու վայրում Քննչական կոմիտեի քննիչները ստուգում են իրականացնում։

Որոնողական աշխատանքները շարունակվում են:

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld