Արթուր Վանեցյանի աջակիցներից 15-ն այս պահին ոստիկանության տարբեր բաժիններում են

Արթուր Վանեցյանի աջակիցներից 15-ն այս պահին ոստիկանության տարբեր բաժիններում են

Ինչպես արդեն հայտնել ենք, Արշակունյաց պողոտայում խաղաղ բողոքի ակցիա իրականացնող երիտասարդներին, ովքեր աջակցում են ընդդիմադիր քաղաքական գործիչ Արթուր Վանեցյանին, ոստիկանական մեծաթիվ խմբեր բերման ենթարկեցին։ Նրանք «Ազատության» հրապարակից երթով եկել էին Արշակունյաց պողոտա, այնուհետև փակել էին ճանապարհը։ MediaHub.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար ոստիկանություն է բերվել ակցիայի 15 մասնակից։