Ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 277 քաղաքացի

Ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 277 քաղաքացի

Այսօր մայրաքաղաք Երևանում իրականացվող անհնազանդության ակցիաների արդյունքում, ժամը 10։45-ի դրությամբ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջի համաձայն` ոստիկանություն բերվել է ակցիայի 277 մասնակից։ Այս մասին MediaHub.am-ին փոխանցեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Հիշեցնենք, որ Երևանի տարբեր հատվածներում վաղ առավոտից մեկնարկել են ընդդիմության անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Ակցիայի մասնակիցները փակել են ճանապարհները։

Նշենք, որ ՎԻՎ 182-րդ հոդվածը սահմանում է ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։

Լիաննա Թորոսյան