Սենատը կողմ է քվեարկել Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում հաստատելու օգտին

Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատը կողմ է քվեարկել Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում հաստատելու օգտին։
Նա դարձրել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջին բարձրաստիճան պաշտոնյան, որը հաստատվել է վերին պալատի կողմից, հայտնել է CNN-ը։
Ռուբիոյի թեկնածության օգտին քվեարկել է 99 սենատոր, և ոչ մեկը դեմ չի եղել։
Ավելի վաղ նրա առաջադրմանը միաձայն կողմ էր արտահայտվել նաեւ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը։