Ամենաառաջինը պիտի պատժվեր Նիկոլը՝ իր կույտով. զոհվածի մայր

Եկել ենք, որ հասկանանք, թե մեր գործն ո՞ւր է հասել, եկել ենք ասելու, որ մենք անտարբեր չենք, որ մատների արանքով չենք նայում էս ամեն ինչին, որ մենք այս ցավի ու կորուստների հետ ենք։

Այս մասին Քննչական կոմիտեի մոտ իրականացվող ակցիայի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայրը։ 

ՀՀ քննչական կոմիտեի դիմաց շարունակվում է զոհված զինծառայաողների ծնողների բողոքի ակցիան։ 

«Երեկվա էդ 15 երեխու զոհվելու փաստը հոգեպես շատ է ճնշել, այսօր եկել ենք զուտ իրենց հարգանքից ելնելով։ Իրենք ու դրանից առաջվա զոհերն անտարբերության հետևանք է, այսինքն՝ մենք չունենք բանակ, չունենք ոչ մի համակարգ, ամեն ինչ թիկունքից զարկված է ու թուլացած»,- ասաց զոհվածի մայրը։ 

Վերջինս կոչ է անում բոլորին հավաքվել և միասնաբար պայքարել ստեղծված իրավիճակի համար։ 

«Իմ կարծիքով, ամենաառաջին պատժվողը պետք է լիներ Նիկոլը իր ժեխակույտով, բայց քանի որ մենք ապրում ենք Հայաստանում ու մեզ ղեկավարում են ներկայիս ղեկավարները, ովքեր անորակ են ու դավաճան, պետք է սկսենք այստեղից»,-խոսքն ամփոփեց զոհված զինծառայողի մայրը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։