Մոլորակի ամենատարեց ֆուտբոլիստն առաջին խաղն անցկացրել է, երբ Մեսսին դեռ չէր ծնվել

Մոլորակի ամենատարեց ֆուտբոլիստն առաջին խաղն անցկացրել է, երբ Մեսսին դեռ չէր ծնվել

Մոլորակի ամենատարեց ֆուտբոլիստը՝ ճապոնացի հարձակվող Կազույոշի Միուրան վերադարձավ եվրոպական ֆուտբոլ։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

Միուրան իր նորամուտը նշեց Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնում՝ «Օլիվեյրենսե» ակումբի կազմում։ 56-ամյա հարձակվողը «Ակադեմիկո Վիզեի» դեմ խաղում անցկացրել է մեկ րոպե։

«Թագավոր Կաձյուն»՝ Միուրան, պրոֆեսիոնալ մակարդակով ֆուտբոլ է խաղացել 5 տարբեր տասնամյակներում՝ 1980-ականներին, 1990-ականներին, 2000-ականներին, 10-ականներին և 20-ականներին: Միուրան իր առաջին հանդիպումը մեծ ֆուտբոլում անցկացրել է այն ժամանակ, երբ Մեսսին նույնիսկ դեռ չէր ծնվել, իսկ Ռոնալդուն մեկ տարեկան էր՝ 1986 թվականին։ Նա առաջին քայլերը պորֆեսիոնալ ֆուտբոլում կատարել է բրազիլական «Սանթոսում»։ Այնուհետև նա պաշտպանել է Բրազիլիայի և Ճապոնիայի մի շարք ակումբների գույները, ինչպես նաև խաղացել է իտալական «Ջենոայում», խորվաթական «Խորվաթիայում» (1993-2000 թ․թ․ այդպես էր կոչվում «Դինամո Զագրեբը») և ավստրալական «Սիդնեյում»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։