Լևանդովսկի․ Չէի ցանկանա համեմատվել Բենզեմայի հետ, ավելի կարեւոր է «Բարսելոնայի» թիմային խաղը

Լևանդովսկի․ Չէի ցանկանա համեմատվել Բենզեմայի հետ, ավելի կարեւոր է «Բարսելոնայի» թիմային խաղը

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» նորեկ, լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին խոսել է Լա Լիգայում «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի հետ մրցակցության մասին։

«Բենզեման հրաշալի խաղացող է եւ դա ցույց տվեց Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանում՝ ՊՍԺ-ի, «Չելսիի» կամ «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումներում։

Հրաշալի է Լա Լիգայում տեսնել այսքան շատ գերազանց խաղացողների։ Չէի ցանկանա համեմատվել Բենզեմայի հետ, քանի որ նա արդեն 12 տարի Լա Լիգայում է։ Ինձ համար ավելի կարեւոր է «Բարսելոնայի» թիմային խաղն ու տիղտոսները»,- Լեւանդովսկու խոսքը մեջբերում է ESPN-ը։

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայից» տեղափոխված Լեւանդովսկին «Բարսելոնայի» հետ կնքել է չորս տարվա պայմանագիր։