Բաչկովը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Բաչկովը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը ռինգը կիսել է Կոլումբիայի ներկայացուցիչ Խոսե Մանուել Վիաֆարայի հետ։

Հայ մարզիկը հաղթել է 5:0 հաշվով:

Բաչկովը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: