Մթերքներ, որոնք նվազեցնում են դեմենցիայի վտանգը

Մթերքներ, որոնք նվազեցնում են դեմենցիայի վտանգը


Սննդաբան Նահիդ Ալին անվանել է երեք մթերք, որոնք բարձրացնում են մտավոր զգոնությունը, նվազեցնում դեմենցիայի վտանգը և ընդհանուր առմամբ բարելավում են ինքնազգացողությունը: Նրա խոսքերն է մեջբերել է Express հրատարակությունը։

Ալին նշել է ճարպոտ ձկները, ինչպիսիք են սաղմոնը և թունա, որպես ուղեղի առողջության համար առաջին սնունդ: Նրա խոսքով՝ դրական ազդեցությունն ապահովում են օմեգա-3 ճարպաթթուները, որոնցով հարուստ է ձուկը։ «Օրգանիզմն այս նյութերով հագեցնելն ամենահեշտ միջոցն է ուղեղի և ամբողջ օրգանիզմի աշխատանքը պահպանելու համար»,- ասել է դիետոլոգը։

Ալին նաև խորհուրդ է տվել սննդակարգում ներառել հատապտուղներ։ Նրա խոսքով՝ մեկ ուսումնասիրություն ապացուցել է, որ եթե ամեն օր ուտում եք ազնվամորի, հապալաս և այլ հատապտուղներ՝ սկսած միջին տարիքից, ապա ավելի քիչ հավանական է, որ հետագայում զարգանան դեմենցիա և Ալցհեյմերի հիվանդություն:

Ալին նշել է ընկույզը որպես ուղեղի համար անհրաժեշտ երրորդ մթերք։

Սննդաբանն ընդգծել է, որ ոչ մի դիետա չի կարող երաշխավորել որոշակի հիվանդությունների բացակայությունը։ Այնուամենայնիվ, սննդակարգում նույնիսկ փոքր փոփոխությունները մեծացնում են ավելի երկար առողջ մնալու հնարավորությունները: