«Նապոլին» պայմանագիր կառաջարկի Ռոնալդուին

Իտալական «Նապոլին» պայմանագիր կառաջարկի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որը ցանկանում է փոխել ակումբը, որպեսզի հաջորդ մրցաշրջանում էլ հանդես գա Չեմպիոնների լիգայում, հաղորդում է իսպանական AS-ը։ «Մանչեսթեր Յունայթեդը» խաղալու է Եվրոպայի լիգայում։
«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը լավ հարաբերություններ ունի Ռոնալդուի պորտուգալացի գործակալ Ժորժե Մենդեշի հետ եւ հույս ունի հասնել համաձայնության։
Ռոնալդուն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մինչեւ 2024թ․ հունիս, սակայն հաջորդ մրցաշրջանը վարձակալությամբ խաղալ Չեմպիոնների լիգայի ուղեգիր ունեցող թիմում։
Ռոնալդուն անցած ամռանն է վերադարձել «Մանչեսթեր Յունայթեդ», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։