Փոքր Արցախն իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է մեր ժողովրդի անվտանգ ապրելու իրավունքը

Փոքր Արցախն իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է մեր ժողովրդի անվտանգ ապրելու իրավունքը

Ադրբեջանը ոչ միայն կանխամտածված սովամահ է անում Արցախի բնակչությանը, այլև նրան հասցրել է բնաջնջման եզրին: Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, և դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է: Դա մեր կարմիր գիծն է, որը ոչ ոք իրավունք չունի խախտելու: Այս նիստի ընթացքում իր ելույթի ժամանակ ասաց ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։

«ԵԱՀԿ համանախագահները և այդ երկրների առաջնորդները պետք է հասկանան, որ մեր երկրի բռնակցումն Ադրբեջանին կբերի Արցախի հայաթափմանն ու ոչնչացմանը: Մենք չենք կարող փոխել աշխարհի կարգը, փոքրիկ Արցախն իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է մեր ժողովրդի անվտանգ ու լիարժեք ապրելու իրվունքը: Եվ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունենում միջազգային հանրության լուռ համաձայնությամբ»,-ասաց նա։

Թովմասյանը բարձր գնահատեց ԵԽԽՎ-ի՝ «Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ մուտքի ապահովումը» խորագրով բանաձևը, ԱՄՆ Կոնգրեսում ԼՂ ժողովորդի իրավունքների ու անվտանգության վերաբերյալ հայտարարությունները, Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի՝ «խոսքից պետք է անցնել գործի» հայտարարությունը:

«Կարծում եմ՝ քաղաքակիրթ աշխարհն ունի բոլոր լծակները համապատասխան պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի ռեժիմի դեմ, քանզի Ադրբեջանը ոչ միայն արհամարհում, այլեւ ոտնահարում է ՄԻԵԴ-ի Արդարադատության միջազգային դատարանների որոշումները»,-նշեց Թովմասյանը։