Մոսկվայի ահաբեկչության հետևանքով տուժածների և զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան. ՀՀ ԱԳՆ

Ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ հայտնում ենք, որ այս պահին առկա տվյալների համաձայն՝ Մոսկվայում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների և զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան:
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղում ՌԴ իշխանության մարմինների հետ:
Համապատասխան տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք լրացուցիչ:
ԱԳՆ մամուլի քարտուղար
Թարմացումներին ավելի արագ հետևելու համար՝ այստեղ