Փոխվարչապետն ԱՊՀ-ից հյուրերի է հրավիրել մարզական մայրաքաղաք Գյումրի

ԱՊՀ երկրների միջև մշակութային և գիտական ոլորտում շփումների խորացումն առանձնակի կարևորություն է ստանում արագ փոփոխվող աշխարհում: Մոսկվայում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Գրիգորյանը կարևորել է երկրների միջև մշակութային և հումանիտար փորձի փոխանակումը։ Հիշեցրել է, որ 2024 թվականին ԱՊՀ մարզական մայրաքաղաք է ճանաչվել Գյումրին, և որ այստեղ կանցկացվեն սպորտային միջոցառումներ։ Նա նաև հրավիրել է ԱՊՀ երկրներից հյուրերի՝ մասնակցելու միջոցառումներին։