Իջևանում արցախցիներին ապահովում են սննդով ու կացարանով

Մյուս համայնքների նման էլ Իջեւան տեղափոխված արցախցիները շատ են, բնականաբար, ամեն օր ավելանում են։ Բռնի տեղահանված արցախցիներին հենց սկզբից էլ ապահովել ենք կացարաններով։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանի լրագրող Արամ Սիմոնյանը։
«Սկզբում արցախցիներին տեղավորում էինք հյուրատների, հյուրանոցների ազատ սենյակներում, հետո արդեն հասարակական կազմակերպություններն են միացել մեզ, կամավորներ են օգնել, վարձով տներ ենք գտել։ Չի եղել դեպք, որ համայնք հասած արցախցիները առանց տանիքի մնան»,-ասաց նա։
Սիմոնյանի փոխանցմամբ՝ պարենային զամբյուղ է ձևավորվել, որի շրջանակներում էլ օգնություն է տրամադրվում բռնի տեղահանված արցախցիներին։
«Նրանք, ովքեր տներում են բնակվում, իրենց սնունդ համայնքապետարանն է տրամադրում, իսկ նրանք, ովքեր հյուրանոցներում են, արդեն սնունդը այնտեղից են ստանում»,-նշեց Սիմոնյանը։
Մամուլի պատասխանատուի խոսքով՝ ամեն ինչ համակարգված է, նույն ժամանակ նաև փորձում են օգնել մեր այն հայրենակիցներին, որոնք որոշել են, որ պետք է հիմնական տեղափոխվեն Իջևան։
«Կազմակերպչական աշխատանքներում ևս օգնում ենք, որպեսզի վարձով բնակարանները շատ թանկ չլինեն մեր հայրենակիցների համար»,֊ հավելեց նա։
Լիաննա Թորոսյան