Գործող իշխանությունը շարունակում է իր ազգակործան քաղաքականությունը․ Արծվիկ Մինասյան

Առաջին հարցերից մեկը պետք էր լիներ իրավիճակի վերլուծության գնահատման և մեր անելիքների մասին, այսպես կոչված, ժողովուրդի բարձրագույն ներկայացուցչական մարմնի դիրքորոշումը։ Այս մասին ՀՀ ԱԺ հերթական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով, գործող իշխանությունը շարունակում է իր ազգակործան քաղաքականությունը, որի հետևանքները մենք տեսնում ենք։ 

«Ազգային Ժողովը իրավասու չէ Հռոմի ստատուտի վավերացնելու հարցն առանց սահմանադրական փոփոխությունների քննարկման առարկա դարձնել իր բազմաթիվ ռիսկերով հանդերձ»,- հայտարարեց Մինասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում