Հայ մարզիկները Բաքու չեն մեկնել

Բաքվում անցկացվող հրաձգության աշխարհի առաջնությանը Հայաստանը չի մասնակցի։ Այս մասին այսօր MeidaHub-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հրաձգության Ֆեդերացիայի մարզադպրոցի ուսմասվար Մարիամ Միքայելյանը։
«Հաստատ չենք գնալու, փաստացի, խաղերն արդեն սկսվել են և մենք այնտեղ չենք»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Բաքվում այս օրերին մեկնարկել է հրաձգության աշխարհի առաջնությանը, որին գրանցվել էին նաև հայ մարզիկները։
Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարը վստահեցրել էր, որ մրցաշարում կապահովվի անվտանգությունը բոլոր երկրների ներկայացուցիչների համար։
Սակայն ավելի ուշ Հրաձգության միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ Երևանը փոքր-ինչ ավելի անվտանգության երաշխիքներ էր ուզում։
«Հայաստանի համար մեր դռները միշտ բաց են, նրանք կարող են գալ և մասնակցել: Կազմկոմիտեն բոլորի համար ստեղծել է հավասար պայմաններ»,- մասնավորապես ասել էր Վիլի Գրիլը։
Լիաննա Թորոսյան