Անտեղյակ «հանրապետա- նիկոլականը»

Անտեղյակ «հանրապետա- նիկոլականը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔՊ խմբակցության անդամ Գևորգ Պապոյանն է, ով այնքան է ճգնում Փաշինյանին քծնելու հարցում, որ բացահայտ կեղծում է ակնհայտ փաստեր: 

«Փայլեց» Պապոյանի «աստղը» 

Երբեմնի մոլի հանրապետական, այսօր նույնքան «նվիրյալ» նիկոլական Գևորգ Պապոյանը ելույթ է ունեցել Սեյրան Օհանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ և ասել է. «Պատկերացնո՞ւմ եք, որ որոշակի վարձու լրագրողներ, գրչակներ, խմբագիրներ ինչպիսի ոռնոց կբարձրացնեին, եթե հանկարծ պարզվեր, որ զորամաս է փակվում Հայաստանում կամ վաճառվում»։ 

Ինչ իմանար «խեղճ» Պապոյանը 

Հատուկ Պապոյանի համար. անցած տարի՝ 2022թ. ապրիլի 15-ին, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, չզեկուցվող հարցերից մեկով վաճառքի է հանվել Երևանում և մարզերում Պաշտպանության նախարարությանը պատկանող 72 անշարժ գույք, այդ թվում՝ Պաշտպանության նախարարության նախկին շենքը, զորամասեր, հողատարածքներ։ Ընդ որում՝ հետպատերազմական ծանր իրավիճակում գտնվող Հայաստանը որոշել էր ՊՆ-ին ամրացված ռազմական գույքեր վաճառել նաև Ադրբեջանի հետ սահմաններ ունեցող մարզերում:
Հիմա, թերևս, Պապոյանի «ոռնալու» ժամն է...

Վահրամ Բագրատյան