Բելառուսի Զինված ուժերը խաղաղ ժամանակից ռազմականի անցման զորավարժություններ են սկսել
Խաղաղ ժամանակից ռազմականի անցման զորավարժություններ են սկսվել Բելառուսի Զինված ուժերում, որոնց մասնակցում են բոլոր ստորաբաժանումներն ու բոլոր կարգերի զինծառայողները։ Այդ մասին տեղեկացրել է հանրապետության պաշտպանության նախարարությունը։
«Զորավարժությունների ընդհանուր ուղղվածությունը հետևողական համալիր վարժանքների իրականացումն է՝ բոլոր կարգերի զինծառայողների, ստորաբաժանումների, զորամասերի, միավորումների, ռազմական կառավարման մարմինների մասնակցությամբ։
Նպատակը խաղաղ ժամանակից ռազմական միջոցառումների կազմակերպված կատարումն է»,- նշվել է գերատեսչության հաղորդագրությունում։