Ծանրորդ Տաթև Հակոբյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Ծանրորդ Տաթև Հակոբյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 76 կգ քաշային Տաթև Հակոբյանը Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել՝ երկամարտի 226 կգ արդյունքով (104+122 կգ): Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 16-ամյա Էմմա Պողոսյանը երկամարտում գրանցելով 217 կգ (96+121 կգ)՝ զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

Պոկում վարժությունում հաջող կատարելով երկու մոտեցում և գլխավերևում պահելով 104 կգ ծանրաձողը՝ Տաթև Հակոբյանը նաև փոքր արծաթե մեդալ է նվաճել:  Հրում վարժությունում Հակոբյանն առաջին մոտեցմամբ բարձրացրել է 118, երկրորդ մոտեցմամբ՝ 122 կգ կշռող ծանրաձողը, իսկ երրորդ մոտեցումը՝ 126 կգ, ցավոք, ձախողել է: Այս վարժությունում Տաթև Հակոբյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ: