Արժանապատվության դեֆիցիտ

Արժանապատվության դեֆիցիտ

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԿԳՍՄ նախկին նախարար Վահրամ Դումանյանն է, ով գտնվում է արժանապատվության դեֆիցիտի ռեժիմում 

Կարևորը՝ պաշտոն լինի... 

Վահրամ Դումանյանը նշանակվել է Հանրապետության նախագահի խորհրդական։ Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի կայքէջում։

Վահրամ Դումանյանը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար էր նշանակվել 2020-ի նոյեմբերին, երկու տարի անց՝ 2022-ի դեկտեմբերին ազատվեց այդ պաշտոնից։

Դումանյանը գրեթե մեկ ամիս առաջ ազատվեց նախարարի պաշտոնից, ընդ որում՝ բավականին նվաստացուցիչ պայմաններում, այն բանի հետևանքով, որ չէր կարողացել ապահովել իշխանության թեկնածուի հաղթանակը Բրյուսովի անվան ինստիտուտի ռեկտորի ընտրություններում 

Ի՞նչ կաներ արժանապատիվ մարդը 

Եթե Վահրամ Դումանյանն ունենար տարրական արժանապատվություն, ապա նախարարի պաշտոնից նման նվաստացուցիչ ձևով ազատվելուց հետո, կհրաժարվեր որևէ պաշտոն զբաղեցնել Փաշինյանի իշխանության համակարգում, մանավանդ, որ նա գիտնական է ու կարող էր զբաղվել իր սիրած գործով:
Դումանյանի մոտ արժանապատվության դեֆիցիտ է...

Վահրամ Բագրատյան