Թուրքիայում միանգամից 3 նոր երկրաշարժ է գրանցվել

Հաջորդական երկրաշարժեր են եղել Ադանայում, Քահրամանմարաշում և Մալաթիայում․ հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները։
Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման նախագահությունը հայտնել է, որ 4 բալ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել Ադանայում, 4,4 մագնիտուդով Մալաթիայում և 4 բալ ուժգնությամբ՝ Քահրամանմարաշում։
Երկրաշարժերի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին պաշտոնական հաղորդագրություն այս պահին չի հաղորդվում։