Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթանակով է մեկնարկել

Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Նարեկ Մանասյանը հաղթանակով է մեկնարկել օլիմպիական վարկանիշային մրցաշարում:
Փարիզի Օլիմպիական խաղերի համար Թաիլանդում ընթացող վարկանիշային մրցաշարում 92 կգ քաշային կարգի առաջին մենամարտում Մանասյանը հաղթել է Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող մարզիկին: Հաջորդ մարտը նախատեսված է մայիսի 31-ին: