ԱՄՆ-ում Apple Watch խելացի ժամացույցի վաճառքն արգելվել է

ԱՄՆ-ում Apple Watch խելացի ժամացույցի վաճառքն արգելվել է

Ամերիկյան Apple Watch խելացի ժամացույցի վաճառքն արգելվել է։ Այս մասին հայտնում է 9to5Mac-ը։

Միացյալ Նահանգների Միջազգային առևտրի հանձնաժողովը (USITC) Apple-ին արգելել է խելացի ժամացույցներ վաճառել Masimo-ի հետ արտոնագրային կորցրած վեճի պատճառով։ Վեճը ծագել է արյան թթվածնով հագեցվածության մակարդակի հայտնաբերման տեխնոլոգիային վերաբերող արտոնագրերից:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է վետո դնել որոշման վրա մինչեւ դեկտեմբերի 25-ը, սակայն դա դեռ տեղի չի ունեցել։ Այսպիսով, դեկտեմբերի 25-ից արգելվելու է Apple Watch 9-ի և Apple Watch Ultra 2-ի արտահանումը երկիր։

Ընկերությունից հայտնել են, որ Apple-ի կայքում ժամացույցների վաճառքը կդադարեցվի դեկտեմբերի 21-ին։ Դեկտեմբերի 24-ից սարքերն այլևս հասանելի չեն լինի մանրածախ խանութներում: Այնուամենայնիվ, մինչև այս ամսաթիվը արդեն վաճառված սարքերի համար սահմանափակումներ չեն լինի: