Տղամարդը դանակահարել է ութամյա որդուն․ Սանկտ Պետերբուրգ (լուսանկար)

Տղամարդը դանակահարել է ութամյա որդուն․ Սանկտ Պետերբուրգ (լուսանկար)

Սանկտ Պետերբուրգում տղամարդը դանակահարել է ութամյա որդուն։ Այս մասին շաբաթ օրը՝ հոկտեմբերի 7-ին, «Известия»-ին հայտնել է աղբյուրը։

Դեպքը տեղի է ունեցել նախօրեին Սոֆիյսկայա փողոցում։ Երկրորդ դասարանի մի աշակերտ զանգել է մորն ու ասել, որ հայրը խելագարվել է, վազվզում է բնակարանով ու ամեն ինչ քանդում։ Կինը անմիջապես շտապել է տուն։ Նա բնակարանում հայտնաբերել է որդու մարմինը։

Հայրը պառկել է երեխայի կողքին։ Կինը շտապ օգնություն և ոստիկանություն է կանչել։ Տղամարդը ծանր վիճակում հոսպիտալացվել է։