Առնոլդ Շվարցենեգերի և Մարիա Շրայվերի որդին ամուսնանում է

Առնոլդ Շվարցենեգերի և Մարիա Շրայվերի որդին ամուսնանում է

Առնոլդ Շվարցենեգերի և Մարիա Շրայվերի որդին ամուսնանում է: Պատրիկ Շվարցենեգերն ամուսնության առաջարկություն է արել իր ընկերուհուն՝ Էբի Չեմպիոնին ութ տարի հանդիպելուց հետո։ Այս մասին նա հայտարարել է՝ կիսվելով մոդելի հետ նկարներով։ Շնորհավորում եմ:

Առնոլդ Շվարցենեգերը և Մարիա Շրայվերը տասը տարվա ամուսնությունից հետո 2021 թվականին հայտարարել էին իրենց ամուսնալուծության մասին։ Բացի 30-ամյա Պատրիկից, նրանք 34-ամյա Քեթրինի, 32-ամյա Քրիստինայի և 26-ամյա Քրիստոֆերի ծնողներն են:

Պատրիկ Շվարցենեգերը դերասան է։ Նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Սկաուտներն ընդդեմ զոմբիների», «Դասընկերներ 2», «Սիրահարվածները» և այլն։