Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը․ իրավիճակը՝ սահմանին

Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը․ իրավիճակը՝ սահմանին

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. уրեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և  հրադադարի ռեժիմի պահպանումը։

Ռուսական խաղաղապահ զորախումբը Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրել, տուժածներ չկան։ Այս մասին նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրում:

«Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ փաստերի վերաբերյալ քննություն է անցկացնում»,- ասված է հաղորդագրության մեջ։Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։