91 անձ է բերման ենթարկվել. ոստիկանություն

«Դիմադրություն» շարժման մասնակիցները Երևանում անհնազանդություն են իրականացնում՝ տարբեր ուղղություններով ավտոերթեր և իրազեկման ակցիաներ կազմակերպելով։
«Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 91 քաղաքացի», - Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։
Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։
182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։
Հիշեցնենք՝ ժամը 08:00-ից հետևյալ 5 վայրերից մեկնարկել են «Դիմադրություն» շարժման ավտոերթերը։
1. Աշտարակի խճուղի` Կարմիր խաչի գրասենյակի դիմաց
2. Արտաշատի խճուղի` «Կոնտինենտալ»-ի դիմաց
3. Երևան-Աբովյան մայրուղի` «Փարավոն» ռեստորանային համալիրի մոտ
4. Արգավանդի խճուղի` օդանավակայան տանող ճանապարհի գազալցակայանի մոտ
5. Արինբերդի խճուղի («Տեցի կռուգ»)