Ո՞ւմ են պետք երկար ելույթները, եթե միջազգային հանրությունը միշտ չի կարողանում կանխել ցեղասպանությունները

Ո՞ւմ են պետք այս ֆորումները և երկար ելույթները, եթե միջազգային հանրությունը միշտ չի կարողանում կանխել ցեղասպանությունները։ Այս մասին X-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Դեկտեմբերի 12-ին ես մասնակցում էի ընդդեմ ցեղասպանության հանցագործության ֆորումին, երբ լուր ստացա շրջափակման մասին:
10 դժոխային ամիսներից հետո Արցախը ենթարկվեց Ադրբեջանի կողմից ցեղասպանության։
Ո՞ւմ են պետք այս ֆորումները և երկար ելույթները, եթե միջազգային հանրությունը միշտ չի կարողանում կանխել ցեղասպանությունները»,- գրել է նա։