Հղի կինն ընկնել է երրորդ հարկից` փորձելով փախչել իր հայազգի ընկերոջից (լուսանկարներ)

Հղի կինն ընկնել է երրորդ հարկից` փորձելով փախչել իր հայազգի ընկերոջից (լուսանկարներ)

ՌԴ Օրսկում հղի կինը փորձել է փախչել ընկերոջից և կորցրել է երեխային՝ ընկնելով երրորդ հարկից. այդ մասին հայտնում է տելեգրամյան Baza ալիքը։

20-ամյա Օլեսյայի և 22-ամյա Աշոտի միջև վիճաբանություն էր տեղի ունեցել դեռևս մայիսի սկզբին՝ Եսենկովի փողոցի բնակարաններից մեկում։ Այդ գիշեր տղան սկսել է բղավել ընկերուհու վրա, իսկ հետո բռունցքներով ու ոտքերով հարվածել նրա որովայնին: Այդ պահին Օլեսյան հղի էր․ մեկ ամսից աղջիկը պետք է ծննդաբերեր։

Աղջիկը փորձել է փախչել, սակայն Աշոտը փակել էր տան դուռը։ Այնուհետև նա որոշել է պատշգամբով մտնել հարևանի տուն, սակայն սայթաքել է և ընկել երրորդ հարկից։ Ավելի ուշ բժիշկները նրա մոտ ուսի և կողոսկրի կոտրվածք են ախտորոշել։ Ցավոք սրտի, վնասվածքների պատճառով աղջկա պտուղը մահացել է։