Կառավարությունն այսօր որոշում կընդունի ատոմային էներգիայի անվտանգության վերաբերյալ

Կառավարությունն այսօր որոշում կընդունի ատոմային էներգիայի անվտանգության վերաբերյալ

Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերից մեկով կառավարությունը նախատեսում է հաստատել ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր  օբյեկտների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում դիտարկման ենթակա բնութագրերը՝  համաձայն հավելվածի։

Նախագիծը ներկայացրել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Խաչատուր Խաչիկյանը։

Սույն հավելվածով սահմանվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) համաձայն ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում դիտարկման ենթակա բնութագրերը, որոնք կարևոր օբյեկտների գնահատման դեպքում դիտարկվում են օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված շրջակա միջավայրի օբյեկտների, բնութագրերի հետ միասին։ 

Կառավարության վերոհիշյալ որոշման նախագծի ընդունմամբ ակնկալում է, որ այն հնարավորություն կտա ապահովելու ՀՀ բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանությունը իոնացնող ճառագայթման հնարավոր վնասակար ազդեցությունից, միջազգային պայմանագրերով ՀՀ կողմից ստանձնած պարտավորություններին համապատասխան։