ՆԱՏՕ-ն կոչ է արել հետաքննել Վրաստանում ընտրական խախտումների մասին հաղորդումները

ՆԱՏՕ-ն կոչ է արել հետաքննել Վրաստանում ընտրական խախտումների մասին հաղորդումները

ՆԱՏՕ-ի խոսնակը կոչ է արել հետաքննել Վրաստանում ենթադրյալ ընտրական խախտումների մասին հաղորդումները, որոնք, ըստ նրա, «խաթարում են ընտրությունների արդյունքների նկատմամբ վստահությունը»:

«Ընտրությունների հետ կապված խախտումների մասին հաղորդումները պետք է ամբողջությամբ հետաքննվեն», - գրել է դաշինքի խոսնակը X-ում:

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը հանդես է ստացել է ձայների 53,93 տոկոսը, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։