«Բայերը» նվաճեց Գերմանիայի 2023/24 գավաթը. դեղագործները ոսկե դուբլ ձևակերպեցին

«Բայերը» նվաճեց Գերմանիայի 2023/24  գավաթը. դեղագործները ոսկե դուբլ ձևակերպեցին

Լևերկուզենի «Բայերը» 1-0 հաղթեց «Կայզերսլաուտերնին» ու նվաճեց Գերմանիայի 2023/24  գավաթը։

Հանդիպման միակ գնդակի հեղինակ դարձավ կիսապաշտպան Գրանիտ Ջական (17')` հեռվից կատարած գեղեցիկ հարվածով գրավելով մրցակցի դարպասը։

44'-ին Բունդեսլիգայի չեմպիոնի պաշտպան Օդիլոն Կոսունուն կարմիր ստացավ։ Չնայած սրան, դեղագործներին հաջողվեց պահել խաղի հաղթական հաշիվը։

Այսպիսով «Բայերը» ոսկե դուբլ ձևակերպեց։