Դավիթ Գալստյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Դավիթ Գալստյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանի որոշմամբ՝ մեկ ամսով երկարաձգվել է արտերկրում գրանցված «Mosston Engineering» ընկերության խորհրդի նախագահ, զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանի կալանավորման ժամկետը։

Տեղեկությունը հայտնում են Դատական իշխանությունից։

Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 7-ին, ժամը 16։00-ին։