Մադրիդի «Ռեալը» ակտիվ բանակցություններ է սկսել Կիլիան Մբապեի տեղափոխման հարցով

Մադրիդի «Ռեալը» սկսել է ակտիվ բանակցություններ «Պարի Սեն Ժերմենի» և Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի տեղափոխման հարցով։ Այս մասին հայտնել է Marca-ն։
Կողմերը հասել են սկզբունքային համաձայնության ու քննարկում են ֆինանսական հարցերը։
Փարիզյան ակումբի հետ Մբապեի պայմանագիրը գործում է մինչեւ այս մրցաշրանի ավարտը, և խաղացողը ազատ գործակալի կարգավիճակ կունենա, եթե նոր պայմանագիր չկնքի մինչ այդ։
Այս մրցաշրջանում Ֆրանսիայի ավագը դարձել է 27 խաղում դարձել է 28 գնդակի և 6 գոլային փոխանցման հեղինակ։