Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթեց վրացի մրցակցին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ

Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթեց վրացի մրցակցին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է․

«Առաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։

Մրցաշարի գործող չեմպիոն Էլիդա Քոչարյանը շարժվում է դեպի հերթական ոսկին։ 1/4 եզրափակիչում հայ մարզուհին հաղթեց վրացի Լանա Բոլկվաձեին և դուրս գալով կիսաեզրափակիչ` ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։

Հոկտեմբերի 16-ին կիսաեզրափակիչ դուրս գալու և մեդալ ապահովելու համար կպայքարեն տղաները։ 1/4 եզրափակիչում Հայաստանն ունի 8 բռնցքամարտիկ»։