Մելիքբեկյանը շնորհակալություն հայտնեց Օզբիլիսին․ նրա խոսքը՝ ընտրվելուց հետո
Այսօր կայացած ընտրության արդյունքներով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ Նրա օգտին քվեարկել էր 23 մասնակցից 20 հոգի, իսկ մրցակից թեկնածու Արաս Օզբիլիսի օգտին՝ 3 հոգի։
Մոտենալով ամբիոնին՝ Մելիքբեկյանն ասաց․ «Ես միայն մի բան եմ ցանկանում ասել՝ կար երեք դեմ ձայն, և շատ կարևոր է հասկանալ, որ չնայած՝ իմ կարծիքով ուռճացված, բայց փաստացի առկա կոնֆլիկտին՝ առնվազն երկու ակումբների հետ: Ես ցանկանում եմ ասել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գալիք ամիսներին, տարիներին, օրերին իմ նախագահության օրոք մշտապես պատրաստ է լինելու համագործակցել բոլոր ակումբների հետ, պահպանել հավասարության սկզբունքները, և ուղղակի մենք կցանկանայինք որոշակի քայլեր տեսնել երկու ակումբների կողմից։ Մնացած բոլոր դեպքերում, եթե կա ցանկություն, ես կարծում եմ, որ մենք կարող ենք լուծել բոլոր խնդիրները և շարունակել համագործակցությունը՝ հանուն հայկական ֆուտբոլի»։
Նա նաև շնորհակալություն հայտնեց Արաս Օզբիլիսին և հնչած քննադատությունների համար։ «Ես շնորհակալություն եմ հայտնում Արաս Օզբիլիսին, ես շնորհակալություն եմ հայտնում այս ընթացքում մամուլում և այլուր տարբեր մարդկանց կողմից հնչած քննադատության համար, որը կառուցողական էր»,- ասաց նա՝ նշելով, որ եթե որևէ ակումբի ղեկավար ցանկություն չունի աշխատել իր հետ, կան բազմաթիվ մեխանզիմներ իրենց ձայնը լսելի դարձնելու համար։
Մանրամասն՝ տեսանյութում