Մեքենայով դրիֆտներն ու «շաշկիներն» օրենքով արգելվել են, նույնիսկ կալանք է սպառնում․ Ուզբեկստան

Ուզբեկստանում մեքենա վտանգավոր վարելը, դրիֆտը և գծի քաոսային փոփոխությունն («շաշկի») այժմ պատժվում են մինչև 9,375 մլն սում տուգանքով և վարորդական իրավունքի 1-2 տարով կասեցմամբ։
Եթե իրավախախտը որոշի նորից «շոու» կազմակերպել ճանապարհին, ապա տուգանքը կկրկնապատկվի և կկազմի 18,75 մլն սում, կամ կկալանավորվի 15 օրով։