Իջել եմ պահանջելու պատասխան. Մեսրոպ Մանուկյանին հաջովե՞ց հանդիպել Տիգրան Ավինյանին

Այս պահին գնում եմ Նոր Նորքի Ոստիկանություն բաժանմունք, Արթուր Չախոյանի մոտ: Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանը:
Հարցին՝ Չախոյանին բժշկական օգնություն տրամադրվե՞լ է, քանի որ վերջինս ակնհայտ մարմնական վնասվածքներ ունի Նոր Նորքի թաղապետի կողմից ծեծի ենթարկվելուց հետո, Մանուկյանն ասաց, որ որևէ տեղեկություն դեռ չունի այդ մասով:
MediaHub-ի տեղեկություններով՝ Մեսրոպ Մանուկյանը թաղապետարանում խայտառակ ծեծից հետո անմիջապես ուղևորվել էր Երևանի քաղաքապետարան Տիգրան Ավինյանի հետ հանդիպելու և պահանջելու բացատրություն կատարվածի վերաբերյալ: Մեր զրուցակիցը չհերքեց։ «Այո, իջել եմ պահանջելու պատասխան, բայց քաղաքապետարանը դատարկ էր, ավանդաբար: Ես ուր գնում եմ, փախնում են»,- հավելեց նա:
Հիշեցնենք, MediaHub-ին ՆԳՆ-ից հայտնել էին, թե Չախոյանին ոչ թե բերման են ենթարկել, այլ «հրավիրել են հաղորդում ներկայացնելու»: Մինչդեռ ծեծի ենթարկած թաղապետին մինչ այս պահը նման «հրավեր» չի եղել, նա շարունակում է մնալ իր աշխատավայրում: